Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը. «Ժողովուրդ»

17 Հունվար, 2017 07:20
Խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը. «Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Հանրությունը սպասում է փոփոխությունների, եւ պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը: Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, եւ այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»: Թե ինչ միասնություն է ձեւավորվել Օհանյանի շուրջ, դժվար չէ կռահել` հաշվի առնելով մինչ այս եղած հայտարարությունները: Այն է` Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ը եւ էլի մի քանի մանր կուսակցություններ ու հայտնի անհատներ՝ Ամարասի Արթուր, կբոլորեն Օհանյանի շուրջ:
 
Բայց խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր կամ վաղը պարզ կլինի` «Ծառուկյան» դաշինքի շուրջ ավելի շատ կմիավորվեն՞, թե՞ պաշտպանության նախկին նախարարի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին