Կարևոր իրադարձություններ

Թոմ Հարդին իրեն սեքս խորհրդանիշ չի համարում

16 Հունվար, 2017 18:00
Թոմ Հարդին իրեն սեքս խորհրդանիշ չի համարում

Բրիտանական հեռուստատեսությամբ սկսվել է ցուցադրվել պատմա-դրամատիկ «Տաբու» սերիալը, որի գլխավոր հերոսին մարմնավորում է Թոմ Հարդին։ Սերիալը 8 մասից է կազմված ու պատմում է խաբեբա Ջեյմս Դիլեյնիի մասին, ով Աֆրիկայից վերադարձել է Բրիտանիա՝ հոր մահվան համար վրեժխնդիր լինելու համար։

Հարդին խոստովանել է, որ չի հասկանում իր արտաքինի հետ կապված համընդհանուր հուզմունքը։
 
«Ձեռքերս նման են մատիտների, ծուռ ատամներ, հաստ ոտքեր»,-ասել է Թոմ Հարդին։
 
Բնութագրելով իր նոր հերոսին՝ Հարդին նրան անվանում է ազնիվ, ամբարտավան, պատեհապաշտ, անբարոյական, առեղծվածային, խոցված ու պարզունակ։
 

Լրահոս

Դիտել ավելին