Կարևոր իրադարձություններ

Ո՞ր հեռուստաընկերություններն են բարձրացրել, իսկ որոնք նվազեցրել նախընտրական գովազդի սակագները

16 Հունվար, 2017 14:08
Ո՞ր հեռուստաընկերություններն են բարձրացրել, իսկ որոնք նվազեցրել նախընտրական գովազդի սակագները

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն օրեր առաջ հրապարակել է 2017թ.-ի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի սակագները: Նշենք, որ գովազդ պատրաստ է եթեր հեռարձակել 28 հանրապետական և մարզային հետուստաընկերություն, ինչպես նաև՝ 8 ռադիոընկերություն:

Shabat.am-ն ուսումնասիրել է այս և նախորդ՝ 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար սահմանված գովազդի սակագները.

   

2017թ.-ին «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները սահմանել են ամենաթանկ սակագները՝ 100.000 դրամ 1րոպեի համար:  «Արմենիա»-ն կուսակցություններին և դաշինքներին պատրաստ է մեկ օրվա ընթացքում հատկացնել 6 րոպե վճարովի եթերաժամանակ, իսկ «Շանթը» որևէ սահմանափակում չի նշել: Հանրային հեռուստաընկերության և Հ2-ի եթերում սեփական ծրագրերը ներկայացնելու յուրաքանչյուր րոպեի համար քաղաքական ուժերը կվճարեն 60.000 դրամ: Հ3-ը սահմանել է 50.000, «Ա-Թիվի»-ն՝ 40.000, «Երկիր մեդիան»՝ 25.000, «Ար» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները՝ 20.000, «Կենտրոնը»՝ 18.000 դրամ՝ յուրաքանչյուր րոպեի համար: Մարզային հեռուստաընկերություններից ամենաբարձր սակագինը՝ 22.000 դրամ, սահմանել է  Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունը,  իսկ ամենացածր սակագինը՝ 1000-ից մինչև 1900 դրամ, կախված ժամից, Ալավերդու «Անկյուն+3»-ը: Առհասարակ, ամենացածր սակագինը «Ռադիո Շիրակ»-ի սահմանածն է՝ 600 դրամ/րոպե, առանց ավելացված արժեքի հարկի: Հայաստանի հանրային ռադիոընկերությունը սահմանել է 2000 դրամ, «Ռադիո Մարշալ» ռադիոծրագիրը՝ 2500 դրամ, «Վան» ռադիոկայանը՝ 3000, «Հայ FM»-ը և «Ռադիո Հայ»-ը՝ 18.000 (ներ. ԱԱՀ), «Շանթ» ռադիոն՝ 1500, «Միգ-FM»-ը՝ 3000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ 1 րոպեի համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին