Կարևոր իրադարձություններ

Թրամփը ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է անվանել

16 Հունվար, 2017 10:35
Թրամփը ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է անվանել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Times և Bild պարբերականներին տված հարցազրույցում անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն կարևոր, սակայն արդեն հնացած կազմակերպություն է, քանի որ այն պետք եղածի պես չի զբաղվել ահաբեկչության խնդրով:

«Ես վաղուց էի ասում, որ ՆԱՏՕ-ն թերություններ ունի: Դրանցից առաջինը կառույցի հնացած լինելն է, քանի որ այն ձևավորվել է շատ-շատ տարիներ առաջ»,- նշել է Թրամփը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ կառույցն իր համար մեծ կարևորություն է ներկայացնում:
 

Լրահոս

Դիտել ավելին