Կարևոր իրադարձություններ

Տան օդը մաքրող ամենալավ տնային բույսերը

16 Հունվար, 2017 00:17
Տան օդը մաքրող ամենալավ տնային բույսերը

Սենյակի աղտոտված օդը հանդիսանում է մարդկանց հիվանդանալու հիմնական պատճառներից մեկը: Աղյուսաշեն կամ էլ բետոնակառույց տները շարունակ արտադրում են թունավոր քիմիական նյութեր՝ օրինակ ֆորմալդեհիդ: Օդը նաև թունավորում են բակտերիաները, բորբոսները, փոշին, ինչպես նաև ածխաթթու գազը, որը կուտակվում է գազօջախի օգտագործման արդյունքում:

Եվ որպեսզի կարողանաք լուծել սենյակի վատ օդափոխման հետ առաջացած այդ խնդիրների որոշ մասը, կարող ենք օգտագործել սենյակային բույսեր: Ձեզ ենք ներկայացնում այն բույսերը որոնք հանդիսանում են տան կամ աշխատասենյակի օդը մաքրող լավագույն բույսերը:

1. Սենյակային քրիզանթեմ(Комнатная хризантема) 

Комнатные растения. 9 самых лучших очистителей воздуха (ФОТО)

 

Այս ծաղիկը հանդիսանում է NASA-ի կողմից օգտագործվող սիրելի ծաղիկներից մեկը, որը օգտագործվում է տիեզերական գործակալության աշխատասենյակների օդափոխության համար: Նրանք արդյունավետ կերպով կլանում են օդում առկա ամոնիակը, բենզոլն ու ֆորմալդեհիդները:

2. Քլորոֆիտում(Хлорофитум)  

Комнатные растения. 9 самых лучших очистителей воздуха (ФОТО)

Քլորոֆիտումը շատ պարզ ու հեշտ մշակվող բույս է, որը, շատ խնամք չի պահանջում: Այն շատ տարածված է բույս է և բացի այդ այն արդյունավետ կերպով կլանում է բոլոր այն քիմիկատները, որոնք առաջանում են տունը մաքրելու հետևանքով:

3. Դրացենա(Драцена) 

Комнатные растения. 9 самых лучших очистителей воздуха (ФОТО)

 

Աշխարհում գոյություն ունի այս բույսի ավելի քան 40 տեսակ: Այն հանդիսանում է օդում բենզոլի, եռքլորէթիլենի ու քսիլոլի մաքրման արդյունավետ միջոց: Սակայն այս բույսերը մի փոքր թունավոր են կատուների ու շների համար:

4. Ֆիկուս(Фикус) 

Ֆիկուսը հանդիսանում է տանը աճեցվող ամենատարածված փոքր չափի ծառերից մեկը: Եթե այն տնկեք մեծ ծաղկամանի մեջ, ապա այն կարող է հասնել բավականին մեծ չափերի: Սակայն, որպես կանոն, միջինում նրա բարձրությունը հասնում է 60-ից մինչև 120 սմ:

5. Սպաթիֆիլում(Спатифиллум) 

Комнатные растения. 9 самых лучших очистителей воздуха (ФОТО)

 

Սա ոչ միայն շատ գեղեցիկ ծաղիկ է, այն նաև շատ դժվար է չորանում: Ծաղկում են նրանք հիմնականում ամռանը, սիրում են ստվերոտ ու խոնավ վայրեր, սակայն ոչ թաց հող: Նրանք մաքրում են օդում առկա ամոնիակը, բենզոլը, ֆորմալդեհիդն ու եռքլորէթիլենը:  

 

Լրահոս

Դիտել ավելին