Կարևոր իրադարձություններ

Փարիզյան համաժողովի մասնակիցները Պաղեստինին և Իսրայելին կոչ են արել խուսափել միակողմանի քայլերից

16 Հունվար, 2017 00:09
Փարիզյան համաժողովի մասնակիցները Պաղեստինին և Իսրայելին կոչ են արել խուսափել միակողմանի քայլերից

Փարիզում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված համաժողովն ավարտվել է։ Մասնակիցները կոչ են արել կողմերին զերծ մնալ միակողմանի գործողություններից՝ նշելով, որ նման քայլերը չեն ճանաչվի։

«Մասնակիցները կոչ են անում յուրաքանչյուր կողմի՝ միմյանցից անկախ իրենց քաղաքականությամբ և գործողություններով դրսևորել անկեղծ հանձնառություն երկու պետության ստեղծմանը և զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա, այդ թվում Երուսաղեմի, սահմանների, անվտանգության և փախստականների վերաբերյալ»,-ասված է ամփոփիչ կոմյունիկեում։

Արդունքների մասին Փարիզը մտադիր է մոտ ժամանակներս տեղեկացնել Պաղեստինի և Իսրայելի ղեկավարությանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին