Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հնարավոր է հրաժարվի իր կառավարման վերջին երկու տարուց

16 Հունվար, 2017 00:06
Էրդողանը հնարավոր է հրաժարվի իր կառավարման վերջին երկու տարուց

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումներին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսվում է գործընթացին հաջորդող հնարավոր զարգացումների մասին։

Թուրքական «Haberler» լրատավական կայքի փոխանցմամբ՝ կուլիսներում ամենաքննարկվող հարցը վաղաժամ ընտրությունների հավանականությունն է՝ ընդ որում, անկախ նրանից սահմանդրական փոփոխությունների փաթեթը կընդունվի, թե ոչ։ Եթե փաթեթը խորհրդարանում հավանության չարժանանա, ապա հնարավոր է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Իսկ փաթեթի ընդունման դեպքում, քաղաքական ուժերը, օգտվելով փաթեթում առկա համապատասխան հոդվածից, կարող են պահանջել վաղաժամ ընտրություններ անցկացնել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին