Կարևոր իրադարձություններ

Թրամփի ինքնաբերականությունը կարող է վնասել ԱՄՆ-ին. Ջոն Բրեննան

15 Հունվար, 2017 22:07
Թրամփի ինքնաբերականությունը կարող է վնասել ԱՄՆ-ին. Ջոն Բրեննան

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ վստահ չէ ԱՄՆ ազգային անվտանգության շահերին հետևելու Դոնալդ Թրամփի ունակության հարցում։

Բրեննանը կարծում է, որ Թրամփի ինքնաբերականությունը կարող է խանգարել նրան դրանում։ Հարցազրույցում նա նաև դատապարտել է այն, որ Թրամփը հատուկծառայությունների գործողությունները համեմատել է նացիստների վարքի հետ՝ Ռուսաստանի մոտ իր վերաբերյալ կոմպրոմատի առկայության մասին տեղեկությունների հրապարակումից հետո։ Բրեննանը նման համեմատությունն անվանել է անթույլատրելի։

 

Լրահոս

Դիտել ավելին