Կարևոր իրադարձություններ

Սխալներ, որոնք թույլ ենք տալիս առաջին բուժօգնության ժամանակ

15 Հունվար, 2017 21:30
Սխալներ, որոնք թույլ ենք տալիս առաջին բուժօգնության ժամանակ

Հաճախ առաջին օգնություն ցույց տալիս սխալներ ենք թույլ տալիս, որոնք ոչ թե օգնում այլ վնասում են: Ներկայացնում ենք տարածված երեք սխալները և առաջարկում օգնության ճիշտ եղանակները:

1. Սխալ- բաց վերքերը յոդով կամ զելյոնկայով պետք չէ մշակել: Սպիրտ պարունակող այս նյութերը վերքի վրա առաջացնում են խորը քիմիական   այրվածք: Նշված նյութերը պետք է օգտագործել միայն փոքրիկ քերծվածքների դեպքում:

 Ճիշտ - բաց վերքի դեզինֆեկցիայի համար անհրաժեշտ է օգտագործել ջրածնի պերօքսիդ կամ քլորահեքսիդին:  

2. Սխալ- այրվածքների վրա ձեթ չքսել: Ձեթը  այրվածքը պատում է թաղանթով, որը խոչընդոտում է թթվածնի մուտքը այրվածքի գոտի: Վերքը կմեռնի և  ցավն ավելի կսրվի:

Ճիշտ- կարելի է այրվածքի վրա դնել սառը ջրով թրջոցներ:

3. Սխալ- գլուխը հետ չտանել, երբ արյուն է գալիս: Այն չի օգնում դադարեցնել արյունահոսությունը, այլ միայն  փոխում է նրա ուղղությունը: Արյունը կարող է գնալ շնչափող և նույնիսկ ստամոքս:

Ճիշտ- նստեք, ուղղեք մեջքը և գլուխը կախեք: Քթանցքերի մեջ դնել բամբակի տամպոններ` թաթախված պերօքսիդի 9%-անոց լուծույթի մեջ: Կարելի է ճակատին նաև սառը թրջոց դնել: 

 

Լրահոս

Դիտել ավելին