Կարևոր իրադարձություններ

Հայտնի մարդկանց՝ ինքնասպանությունից առաջ թողած վերջին գրությունները

15 Հունվար, 2017 21:22
Հայտնի մարդկանց՝ ինքնասպանությունից առաջ թողած վերջին գրությունները

Մերիլին Մոնրո

Marilyn Monroe’s Last Words

 Մերիլին Մոնրոյի կախվածությունը դեղորայքից ավելի ու ավելի էր սրվում։ Դեպրեսիայի պատճառով նա 4 շաբաթ անցկացրեց հիվանդանոցում։ Գործընկերները նրան նկարագրում էին որպես «ոչ պրոֆեսիոնալ»։ Նրա տրամադրության փոփոխություններն անկանխատեսելի էին։ Նա չարաշահում էր քնաբերները։

Մոնրոն մահացավ իր ննջասենյակում 1962թ․-ին։ Դատաքննիչը նշեց հնարավոր ինքնասպանության մասին այն պատճառով, որ նրա անկողնու մոտ դեղահաբերի դատարկ տուփեր էին հայտնաբերվել։ Նրա վերջին բառերն էին. «Հրաժեշտ տուր Փեթին, հրաժեշտ տուր նախագահին ու հրաժեշտ տուր ինքդ քեզ, որովհետև դու լավն ես»։

Մոնրոյի ուսուցիչներից մեկին գրված գրություններից մեկի մեջ կարելի է ընթերցել. Ես դեռ կորած եմ, ես չեմ կարողանում ոչ մի բանի վրա կենտրոնանալ, իմ կամքը թույլ է, ես խելագար բաներ եմ ասում, կարծում եմ՝ խելագարվում եմ... Ես հասնում եմ տեսախցիկի մոտ ու իմ կենտրոնացվածությունն ու ամենը, ինչ ես փորձում եմ սովորել, թողնում են ինձ։ Հետո ինձ թվում է՝ ասես այլևս գոյություն չունեմ մարդկային ցեղի մեջ։ 

Ադոլֆ Հիտլեր

Adolf Hitler’s Last Words

Գերմանական բոլոր ուժերը, որոնցից կախված էր Հիտլերը Բեռլինը փրկելու համար, պարտության էին մատնվել։ Մահվանից 40 ժամ առաջ Եվա Բրաունն ու Հիտլերն ամուսնացան։ Ճաշելուց հետո Հիտլերն ու Եվան հրաժեշտ տվեցին։ Կրակոց հնչեց։ Հիտլերն ինքն իրեն կրակեց սեփական ատրճանակով։ Եվան մահացավ ցիանիդի թունավորումից։ Դրանից առաջ Հիտլերը թե՛ քաղաքական, թե՛ անձնական նշանակության գրություն թողեց։

Հիտլերի վերջին անձնական գրառման մեջ կարդում ենք.  

Ես ինքս և իմ կինը կապիտալիզմի խայտառակությունից խուսափելու համար ընտրեցինք մահը։ Մեր ցանկություն է ակնթարթորեն այրվել այն վայրում, որտեղ ես իմ առօրյա աշխատանքի մեծ մասն եմ անցկացրել տասներկու տարիների ընթացքում՝ ծառայելով իմ ժողովրդին։ 

Կուրտ Քոբեյն

via conversationsabouther.net

Կուրտ Քոբեյնը ծնվել է Վաշինգթոնի Աբերդին քաղաքում 1967թ.-ին և համբավ ձեռք բերել «Նիրվանա» խմբի հետ 1990-ականններին։ Նրա երաժշտությունը ոգեշնչել է գրաջ երաժիշտների սերունդներին։ Երգիչ-երգահանն ամենայն հավանականությամբ տառապում էր ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով ու մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Սա զուգակցվում էր խնդիրներից ազատվելու համար թմրանյութերի և ալկոհոլի չարաշահմամբ։ 

Մինչև ինքնասպանություն գործելը նա իր որդուն՝ Ֆրենսիսին ու կնոջը՝ Քորթնիին, գրություն է թողել.

Ֆրենսիս և Քորթնի, ես կլինեմ ձեր զոհասեղանի մոտ։ Խնդրում եմ՝ շարունակիր առաջ գնալ, Քորթնի, հանուն Ֆրենսիսի, որովհետև նրա կյանքը շատ ավելի ուրախ կլինի առանց ինձ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ։ 

Վինսենթ վան Գոգ

 via artcreationforever.com

1889թ.-ին Վան Գոգը հոգեբուժարանում առանձին կացարան պահանջեց։ Այս ընթացքում նա շարունակում էր նկարել, և այդ ընթացքի նրա գործերից է նաև «Աստղազարդ գիշերը»։ 1890թ.-ի հուլիսի 27-ին Վան Գոգը դուրս եկավ իր կացարանից և ճիշտ ժամին չվերադարձավ։ Վերջապես նա վերադարձավ ուշ գիշերը՝ ստամոքսը բռնած հազալով արտասանելով. «Ես փորձեցի սպանել ինձ» և «տխրությունը կտևի հավերժ»։

Վան Գոգը գրություն թողեց իր եղբորը՝ Տեոին, մահվանից երեք օր առաջ։

...իմ սեփական աշխատանքը, ես ռիսկի եմ ենթարկում իմ կյանքը դրա համար, և իմ գիտակցությունը կիսով չափ խարխլվել է դրա պատճառով, ամեն ինչ կարգին է, սակայն որքանով որ ես եմ տեղյակ, դու գործարքառու չես մարդկանց մեջ, դու դեռևս կարող ես ընտրել, թե ում կողմից ես ուզում լինել, կարծում եմ՝ դու կընտրես մարդկության մեջ քո դերը խաղալը, սակայն ո՞րն է քո ուզածը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին