Կարևոր իրադարձություններ

Այս հնարքների օգնությամբ տան մաքրությունը կվերածվի խաղի

15 Հունվար, 2017 21:15
Այս հնարքների օգնությամբ տան մաքրությունը կվերածվի խաղի

Գիտատեխնիկական առաջընթացի գալսուստով մարդն ավելի ու ավելի քիչ է ինքնուրույն աշխատում։ Մի քիչ հնարամտություն, և մաքրման ոլորտի նոր դարաշրջանը շատ հեռու չէ։ Այդ հնարքների օգնությամբ հավաքումը դառնում է զարմանալիորեն դյուրին։ Քեզ փաստորեն հարկավոր չէ ոչինչ մաքրել ու լվանալ։

1. Սեղանի արծաթյա սպասքը կարելի է մաքրել եռման ջրի, ալյումինային փայլաթիթեղի և աղի օգնությամբ։ Այդ ամենը կարելի է տեղավորել ամանի կամ լվացարանի մեջ և թողնել 30 րոպե։ Սպասքը կմաքրվի։

2. Լոգարանի ցնցուղը նստվածքներից մաքրելը շատ հեշտ է։ Այն հարկավոր է փաթաթել պոլիէթիլենային տոպրակով՝ նախապես դրա մեջ լցնելով քացախ, և թողնել գիշերը։ Առավոտյան հարկավոր կլինի շփել միայն սպունգով։

3. Փայտե մակերեսների ջրային հետքերից կարելի է հեշտությամբ խուսափել, եթե սկզբում փայտը սրբեք գործվածքով, իսկ հետո չորացնեք ֆենի օգնությամբ։

4. Եթե առաստաղի օդափոխիչը մաքրեք հին ծածկոցի օգնությամբ, ապա կարելի է խուսափել հատակին թափվող փոշուց։

5. Հեռացրեք բազմոցի վրայի հետքերը՝ դրանց վրա էթիլային սպիրտ (70%) ցողելով և մաքրելով մաքուր սպունգով։

6. Ներքնակը կարելի է ախտահանել օղու փոշեցրչի օգնությամբ։ Այդպես կարելի է ազատվել տզերից և ուրիշ պարազիտներից։

7. Ժանգը տաք մետաղից հեշտությամբ հեռացվում է սոխի օգնությամբ։

8. Լոգարանում բծերը կարելի է հեռացնել աղի կամ թուրինջի հյութի օգնությամբ։

9. Միքսերը կարող է ինքն իրեն մաքրել։ Պարզապես դրա մեջ ջուր լցրեք, ավելացրեք ամանի լվացման միջոց և միացրեք միքսերը, արդյունքն իրեն սպասել չի տա։

10. Կրաքարի նստվածքները բաժակից կարելի է հանել քացախի միջոցով։ 11. Մի քիչ հաց, և էլեկտրական աղացը կլինի ինչպես նորը։ Սեղմեք կոճակը, և պատրաստ է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին