Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ են հուշում տղամարդու ժեստերը

15 Հունվար, 2017 20:38
Ի՞նչ են հուշում տղամարդու ժեստերը

Իհարկե, պետք չէ դատողություններ անել տղամարդու մասին պարզապես ձեռքի կամ գլխի մեկ շարժումից, բայց ոչ վերբալ նշանը երբեմն իրոք կարող է հուշել շատ բաներ:

Ուղղում է փողկապը, շոյում է մազերը, ներս է քաշում փորը և ուղղում է ուսերը: Այս դեպքում տղամարդն ակնհայտորեն հետաքրքրված է իր զրուցակից կնոջով ու ուզում է նրան դուր գալ: Մյուս կողմից` չի բացառվում, որ տվյալ տղամարդը պարզապես սովոր է գտնվել ուշադրության կենտրոնում և չգիտակցելով անգամ դա` ձգտում է համընդհանուր ճանաչման:

Ձեռքերը դնում է գրպանը՝ դուրս թողնելով դութ մատները: Սա ալֆա-արուի տիպիկ ժեստ է:Նման մաչոները միշտ էլ պատրաստ են ամուրային արկածների և ֆլիրտի, բայց սա դեռ չի խոսում այն մասին, որ նա միանգամից կդավաճանի՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: Պարզապես նա, ինչպես և ցանկացած արու, բոլորին ու ամեն ինչին ձգտում է ցույց տալ իր առնականությունը, իսկ թե կհասնի՞ բանը դավաճանության, թե՞ ոչ, մեծապես կախված է ձեր հարաբերություններից:

Ձեռքերի մատները խաչված են, կամ ձեռքերը մեջքի հետևում են: Քիչ հավանական է, որ նման ժեստի առկայության դեպքում ինչ-որ կայծ լինի տղամարդու ու կնոջ միջև, որովհետև այս ժեստերը վկայում են, որ տղամարդը չի վստահում իր զրուցակից կնոջը: Իսկ որտեղ չկա վստահություն, ֆլիրտը քիչ հավանական է, մինչդեռ խաչված մատները վկայում են այն բանի մասին, որ տղամարդը փորձում է թաքցնել իր բացասական վերաբերմունքը դիմացինի կամ բարձրացված թեմայի նկատմամբ:

Խոսելով ինչ-որ մեկի հետ` զրուցում է հետդ հայացքով, ժպտում է և աննկատ հպվում: Կարող եք գրեթե վստահ լինել, որ նա սիրում է ձեզ: Այսպես նա ասես ի լուր աշխարհի հայտնում է. «Ես այս կնոջ հետ եմ»: Իսկ եթե սրան հավելվում է նաև այն հանգամանքը, որ նա պարբերաբար իր խոսքի մեջ հիշատակում է սիրելի կնոջը կամ երեխային, ապա ամենայն հավանականությամբ ոչ ոքի չի հաջողվի խլել նրան ձեզանից:

Փախցնում է հայացքը, չի նայում զրուցակից կնոջը: Սա խոսում է այն մասին, որ տղամարդուն բացարձակապես չի հետաքրքրում իր զրուցակիցը, և նա ձանձրացած է: Իսկ եթե սրանից զատ տղամարդու իրանն ու ոտքերը թեքված են դռան կողմը, կարող եք վստահ լինել, որ միակ բանը, որի մասին նա մտածում է այդ պահին, խոսակցությունը հնարավորինս արագ եզրափակելն ու այդ կնոջից փախչելն է:

 

Լրահոս

Դիտել ավելին