Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում ՃՏՊ-ի զոհ է դարձել ԱՊՀ 7 քաղաքացի (տեսանյութ)

15 Հունվար, 2017 12:15
Ռուսաստանում ՃՏՊ-ի զոհ է դարձել ԱՊՀ 7 քաղաքացի (տեսանյութ)

Այս գիշեր ՌԴ Սարատովի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ բազմաթիվ զոհերով:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահներին, Պետրովսկի շրջանում Toyota մինիվենի և Volvo ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է 7 մարդ:

Զոհերը գտնվել են մինիվենում: Նրանք եղել են ԱՊՀ երկրների քաղաքացիներ՝ 5-ը՝ Ղրղըզստանից, 1-ը՝ Տաջիկստանից և 1-ը՝ Ուզբեկստանից: Նրանք ուղևորվում էին Մոսկվա՝ աշխատելու նպատակով:

Volvo բեռնատարի ղեկին եղել է 32-ամյա ռուս: Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել կառավարել մեքենան:

Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին