Կարևոր իրադարձություններ

10 հիվանդություն, որոնց ախտանշան կարող է հանդիսանալ մշտապես սառը ձեռքեր ունենալը

14 Հունվար, 2017 22:35
10 հիվանդություն, որոնց ախտանշան կարող է հանդիսանալ մշտապես սառը ձեռքեր ունենալը

Լիովին բնական է, երբ ցրտին մարդու ձեռքերի մատները սառչում են: Սակայն, եթե  տաք եղանակին մատները շարունակում են մնալ նույն վիճակում,   դա նշանակում է, որ  գույություն ունեն որոշ աննկատ պատճառներ:

 

1. Ռեյնոյի հիվնադություն


Այս հիվանդությունը սառը մատներ ունենալու տարածված պատճառներից մեկն է, որի ժամանակ, ի պատասխան ցրտին կամ սթրեսին, կծկվում են արյունատար անոթները: Ճգնաժամի պահին մատները կարող են սպիտակել, որից հետո կապտել՝  վատ կամ ընդհատված արյան շրջանառության պատճառով: Անոթների լայնացման հետ զուգահեռ մատները ձեռք են բերում կարմիր գույն:

 

Ճգնաժամը ուղեկցվում է անզգայացմաբ կամ ընդհակառակը՝  խիստ ցավերով: Իրահրկե այս խանգարումը ավելի շատ տհաճ է քան վտանգավոր:  Այս խանգարման դեպքում կանխարգելիչ պարզ միջոց են հանդիսանում տաք հագուստը, ձեռնոցները, ծանր էմոցիոնալ սթրեսներից խուսափելը:

 

2. Աուտոիմունային հիվանդություններ


Երբեմն մեկ այլ հիվանդություն կարող է խթանել Ռեյնոյի հիվանդության առաջացումը:
• Գայլախտ, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է սեփական բջիջներին:
• Սկլերոդերմիա, որը հանգեցնում է հյուսվածքների  ու կապող հյուսվածքների  կոշտացման ու սպիացման:
• Ռևմատոիդ արթրիտի ու մի շարք այլ աուտոիմունային հիվանդություններ:
Նախնական հիվանդության բուժման դեպքում, Ռեյնոյի հիվանդության ախտանշանները, որպես կանոն, անհետանում են:


3. Հիպոթիրեոզ


Երբեմն ձեռքի սառը մատները հանդիսանում են վահանագեղձի ֆունկցոնալության նվազման պատճառ, որը կատարում է օրգանիզմի «ջերմակարգավորող» ֆունկցիան: Այս խանգարման դեպքում, օրգանիզմում կատարվող պրոցեսների մեծ մասը դանդաղում է ու հայտնվում են հետևյալ ախտանշանները՝ հոգնածություն, փորկապություն, քաշի ավելացում և ցրտի մշտական զգացողություն: Առավել հաճախ հիպոթիրեոզը նկատվում է 50-ից բարձր տարիքում գտնվող կանաց մոտ:


4. Արյան շրջանառության խանգարում

 

Հենց այս խանգարումն է առավել շատ հանդիսանում ձեռքի մատների սառնության պատճառ: Վատ արյան շրջանառություն առաջանում է սրտի դանդաղ ակտիվության, արյան ֆիզիկական հոսքի  դժվարության կամ այլ պատճառների դեպքում: Իսկ քանի որ վերջույթները գտնվում են սրտից բավականին հեռու, այդ ազդեցությունը նրանց մոտ ավելի ակտիվ է արտահայտված լինում:


5. Անեմիա


Անեմիայի պատճառը հանդիսանում է արյան կարմիր գնդիկների  կամ  արյան մեջ հեմոգլոբինի  ցածր մակարդակը: Արդյունքում կրճատվում է արյան թթվածնային հագեցվածությունը, որի պատճառներից մեկը կարող է լինել արյան մեջ երկաթի դեֆիցիտը, արյան կորուստը(օրինակ ուժեղ դաշտանային արնահոսության, կամ խոցերի դեպքում), քաղցկեղի որոշ տեսակներ և մարսողության խանգարումը (օրինակ Կրոնի հիվանդության դեպքում): Անեմիան, բացի ձեռքերի մատների սառնությամբ, ուղղեկցվում է նաև հոգնածության զգացողությամբ, գլխացավերով, գլխապտույտով, շնչառության հետ կապված խնդիրների առաջացմամբ և մաշկի գունատությամբ: Շատ դեպքերում հիվանդության ախտանշաններն անհետանում են երկաթի դեֆիցիտի համալրման արդյունքում:


6. Վիտամին В12-ի դեֆիցիտ


Վիտամին В12-ը, որը առկա է մսի, հավի մսի, ձվի, կաթի և մնացած կաթնամթերքների մեջ, շատ կարևոր է արյան կարմիր գնդիկների ձևավորման համար: Այս վիտամինի դեֆիցիտը կարող է հանգեցնել անեմիայի: Վիտամին В12-ի դեֆիցիտն առավել հաճախ հանդիպում է 50 տարեկանից բարձր և Կրոնի հիվանդությամբ տառապող  այն մարդկանց մոտ, ում մոտ վատանում է այս վիտամինի յուրացումը: Անալիզի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել այս վիտամինի դեֆիցիտի առկայություն  ու վիտամինը պարունակող սովորական հավելումների շնորհիվ վերացնել այդ դեֆիցիտը:

 

7. Ցածր ճնշում


Ցածր ճնշումը կարող է կախված լինել մի շարք պատճառներից, այդ թվում ջրազրկումից, արյան կորստից, որոշակի դեղամիջոցների չարաշահումից և էնդոկրին հիվանդություններից: Ցածր զարկերակային ճնշման դեպքում արյան հոսքը վերջույթներ կրճատվում է, կոնցենտրացվում է ներքին օրգանների վրա: Իսկ եթե նկատվում են ցածր ճնշման այլ ախտանշաններ, օրինակ՝ գլխապտույտ, հոգնածություն, սրտխառնոց և այլն` անմիջապես դիմեք բժշկի:


8. Սթրես ու տագնապ


Սթրեսը բացասաբար է ազդում մարմնի շատ մասերի վրա և մատները բացառություն չեն:  Քրոնիկ սթրեսի կամ տագնապի  դեպքում օրգանիզմն անցնում է ճգնաժամային վիճակի: Բարձրանում է ադրենալինի մակարդակը , որի արդյունքում վերջույթների արյունատար անոթները կծկվում են, իսկ մատները` սառչում: Այս ախտանշանից ազատվելու համար անհրաժեշտ է կառավարել սթրեսը:


9. Դեղամիջոցներ


Սառը մատների պատճառ կարող են դառնալ նաև  ընդունվող դեղամիջոցները, քանի որ շատ դեղամիջոցներ առաջացնում են հատկապես զարկերակային անոթների նեղացում, որն էլ և կարող է հանգեցնել Ռեյնոյի հիվանդության զարգացման: Այդ դեղամիջոցներն իրենց մեջ ընդգրկում են բետա-արգելակիչներ(որոնց թվում են միգրենի  դեմ օգտագործվող ու հակաայտուցային դեղամիջոցները):


10. Ծխելը


Ծխելու բացասական հետևանքների մեջ է ընդգրկված նաև մատների սառնության առաջացումը: Նիկոտինը ստիպում է արյունատար անոթներին նեղանալ, ինչպես նաև նպաստում է անոթների պատերին խոլեստերինային կուտակումների առաջացմանը: Իսկ այդ ամենի արդյունքում նվազեցում է վերջույթներ արյան  հոսքը:

 

Աղբյուրը՝   zdorovie.com

 

Լրահոս

Դիտել ավելին