Կարևոր իրադարձություններ

Լնդերի և ատամների առողջության մասին

14 Հունվար, 2017 19:16
Լնդերի և ատամների առողջության մասին

Ի՞նչ է կարևոր իմանալ  լնդերի և ատամների առողջության մասին

Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն: Այս վիճակները այնպես են տարածված, որ թվում է, թե ծնվում ենք դրանց հետ այնպես, ինչպես տարածված է այն լեգենդը, թե բերանի խոռոչի հիվանդությունների զարգացմանը գլխավորապես նպաստում է ժառանգականությունը և գենետիկան: Սակայն դա այդպես չէ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի և լնդերի կառուցվածը, սակայն դրա դերը կարիեսի և լնդերի հիվանդությունների զարգացման մեջ այդքան էլ մեծ չէ:

Եվրոպայի շատ երկրներում այս հիվանդությունների տարածվածությունը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում: Դա կախված է կանխարգելման բարձր աստիճանից և ատամների շարունակական ու ճիշտ խնամքից: Շատերը կարծում են, որ առաջներում մարդիկ ատամները չէին լվանում: Մարդկության զարգացման պատմության բոլոր ժամանակներում ատամների առողջությունը կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է: Առաջին ատամի փոշիները պատրաստվել են հին Եգիպտոսում 5000-3000 մ.թ.ա., իսկ մածուկները` XVIII դարի վերջում` Եվրոպայում:

Ատամների պահպանման միջոցների կատարելագործումը պայմանավորվեց մարդկանց սննդի լուրջ փոփոխություններով: Մարդիկ սկսեցին ընդունել փափուկ և մշակված սնունդ, քաղցրավենիք: Բանն այն է, որ քաղցրավենիքը, որը բերանի խոռոչում տրոհվում է մինչև շաքարը, վնասակար բակտերիաների համար հանդիսանում է հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը բերում է կարիեսի ու լնդախտի: Ամեն սննդի ընդունումից հետո դրա մնացորդները մնում են ատամների վրա և ապահովում են բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր, որը քայքայում է ատամներն ու լնդերը:

Ինչպե՞ս է զարգանում կարիեսը

Վատ հետևելու շնորհիվ բակտերիաները արագ բազմանում և առաջացնում են ատամնափառ` անջատելով մեծ քանակությամբ թթուներ և թույներ: Եթե ատամնափառը չմաքրվի, դրանք ակտիվորեն կբազմանան: Չհետևելու արդյունքում փառը դառնում է ավելի հաստ և պինդ` առաջացնելով հասուն ատամնափառ: Թթուն դանդաղ սկսում է լուծել էմալը փառի հպման տեղում: Այսպես է սկսվում կարիեսը` ատամի կարծր հյուսվածքների քայքայումը, որը բերում է խոռոչի առաջացմանը:

Ինչի՞ կարող է հանգեցնել չբուժված կարիեսը

Կարիեսի չբուժման դեպքում վնասակար բակտերիաները արագորեն քայքայում են կարծր հյուսվածքները և ներթափանցում ատամի կակղանը: Զարգանում է պուլպիտ (կակղանի բորբոքում): Ախտահարված կակղանի միջոցով նրանք կարող են ներթափանցել պերիոդոնտ և առաջացնել դրա բորբոքումը (պերիոդոնտիտ), որի բուժումը բավականին լուրջ և բարդ խնդիր է: Բացի այդ բակտերիաները և դրանց տոքսինները կարող են անցնել արյունատար անոթներով և զարգացնել այս կամ այն խրոնիկ հիվանդություններ:

Ինչու՞ են ցավում լնդերը

Հիվանդության սկզբնական շրջանը գինգիվիտն է: Այս շրջանում հիվանդությունը դարձելի է, սակայն, եթե այն չբուժվի, բորբոքային պրոցեսը թափանցում է լնդի խորքը, իսկ հիվանդությունը անցնում է հաջորդ շրջան` պարոդոնտիտ: Այն ընթանում է կլոր կապանի և ոսկրային հյուսվածքի քայքայմամբ, որտեղ ամրանում է ատամը, հետևաբար ատամը ձեռք է բերում շարժունություն:

Այսպիսով, ստորև նշված յուրաքանչյուր ախտանիշի դեպքում անհրաժեշտ է այցելել ստոմատոլոգի

1. Լնդերը սկսում են արյունահոսել լվանալուց կամ կերակուր ընդունելուց
2. կարմրած, այտուցված ձգված լնդեր
3. լինդը հեռանում է ատամից
4. թարախի առկայություն լինդը սղմելիս
5. կայուն տհաճ հոտ բերանից:

Տհաճ հոտ

Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաները ակտիվ բազմանում են լնդերի տակ, քայքայելով սննդի մնացորդները, արյունը, որը բերում է տհաճ հոտի առաջացմանը: Բացի լնդերից մանրեները կուտակվում են նաև լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով ինչպես նաև լեզվի ողջ մակերեսը: Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը և թուլանում է բնական պաշտպանությունը մանրեներից:

Այդ է պատճառը, որ երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար:


Աղբյուրը՝  Doctors.am

 

Լրահոս

Դիտել ավելին