Կարևոր իրադարձություններ

Բրնձով շիլան կարող է օգնել անքնության դեմ պայքարում բարձր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ

14 Հունվար, 2017 19:30
Բրնձով շիլան կարող է օգնել անքնության դեմ պայքարում բարձր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ

Գիտնականները հայտարարել են, որ բրնձով շիլան կարող է օգնել անքնության դեմ պայքարում բարձր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ, հայտնում է newsyou.info-ն: Ըստ փորձագետների՝ մարդու օրգազնիմում բրինձը բարձրացնում է սերոտոնին արտադրող սպիտակուցի՝ տրիպտոֆանի մակարդակը, որը նաև երբեմն անվանում են ուրախության հորմոն: Այս նյութն օգնում է ավելի հեշտ քնել: Այս վարկածը հաստատելու համար գիտնականները փորձ են կատարել, որին 2 000 մարդ է մասնակցել: Մասնակիցների մի մասը սննդում օգտագործել է հաց և այլ հացաբուլկեղեն, մյուս մասը՝ մակարոն, երրորդը՝ բրնձի շիլա: Փորձի արդյունքում պարզվել է, որ բրինձ օգտագործած խումբն առանց խնդրի կարողացել է ողջ գիշեր քնել և շատ ավելի լավ է արթնացել, քան մյուս խմբերի մասնակիցները:

 

Լրահոս

Դիտել ավելին