Կարևոր իրադարձություններ

Դեմքի դիմակներ․ ինչպիսի կավ ընտրել

15 Հունվար, 2017 19:10
Դեմքի դիմակներ․ ինչպիսի կավ ընտրել

Կոսմետիկական կավը մաքրում և չորացում է մաշկը, հիանալի նեղացնում է ծակոտիները և բարելավում ճարպագեղձերի ֆունկցիան։

Կավե դիմակները խթանում են արյան հոսքը, բարձրացնում մաշկի տոնուսը և սնում են այն, արագացնում են մաշկի բջիջների վերածնումը։

Այն մաշկը դարձնում է հարթ ու էլաստիկ, վերականգնում է դեմքի բնական եզրագծերը, հարթեցնում կնճիռները, փափկեցնում է մաշկը և նվազեցնում այտուցվածությունը

Կավը բնական անտիսեպտիկ է, իր մեջ մանրէներ չի պարունակում, հիանալի կլանում է թունավոր նյութերը, հոտերը և գազերը։

Կանաչ կավն ունի հակամանրէային հատկություններ և խորությամբ մաքրում է ծակոտիները:

Կանաչ կավը ունի հակամանրէային հատկություններ և խորությամբ մաքրում է ծակոտիները:

Կապույտ կավը հարուստ է հանքային աղերով և միկրոմասնիկներով։ Այն պարունակում է սիլիցիումի օքսիդ, ազոտ, ֆոսֆատ և այլն։

Սպիտակ կավը հարուստ է սիլիկահողով, ցինկով և մագնեզիումով։ Տարբեր դարաշրջանների և ժողովուրդների գեղեցկուհիները հենց այս կավն են նախընտրել դիմակների մեջ ավելացնելու համր: 
Կարմիր և վարդագույն կավը բարելավում է արյան շրջանառությունը, թեթևացնում է ալերգիկ դրսևորումները: Այն հատկապես նպատակահարմար է կարմրելու հակում ունեցող զգայուն մաշկի համար։ 
Դեղին կավը հարուստ է երկաթով և կալիումով: Գերազանց բարձրացնում է մաշկի տոնուսը, փափկեցնում է այն, իսկ մաշկի բջիջները հարստացնում է թթվածնով։ 
Մոգրագույն կավը խոնավեցնող և տոնուսը բարձրացնող հատկություններ ունի ։ 
Սև կավը մաքրում է մաշկը, չորացնող ազդեցություն ունի, նեղացնում է ծակոտիները, հեռացնում է դեմքի յուղոտ փայլը: Այս կավով դիմակները կատարյալ են թարախային կորյակների հակում ունեցող յուղոտ մաշկի համար: 
Որ գույնի կավ էլ ընտրեք, այն հարմար է բոլոր տիպի մաշկի համար: Հնարավոր սահմանափակումները միայն չոր և խնդիր ունեցող մաշկն է։

Հիշեք յուրաքանչյուր անձի անհատականության մասին։: Կավը ընտրելիս հիմնվեք ձեր զգացումների և արդյունքների վրա, փորձարկման ճանապարհով պարզելով, թե որ գույնի կավն է ձեզ համար ճիշտ։

Օրինակ, եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա ձեզ դուր կգա ոչ միայն կանաչ կամ սև կավը, այլ նաև և կապույտը, և սպիտակը և վարդագույնը: 
Կավով դիմակը շատ հեշտ է պատրաստվում, սակայն արդյունքը կախված է նոսրացման աստիճանից։
Չափազանց ջրիկ կամ շատ պինդ կավի խառնուրդը չի կարող պահանջվող կոսմետիկ էֆեկտն ապահովել: Հետևաբար, փոշին բացվում է 1: 1 հարաբերակցությամբ, ջրով կամ դեղաբույսի թուրմով: Պետք է ստացվի թթվասերի խտության զանգված։ Մեկ դիմակի համար սովորաբար 1 թեյի գդալ կավը բավական է։ Հարկավոր է օգտագործել մաքուր, զտված ջուր, չգազավորված հանքային ջուր կամ դեղաբույսի թուրմ։ 
Եթե ​​ ուզում եք կավե դիմակին այլ բաղադրիչներ ավելացնել, ապա այն ավելացրեք խառնելու փուլում։
Եթերայուղը ավելացվում է չոր փոշու մեջ։ Հիշեք, որ կավե դիմակը դեմքին քսվում է մերսման ուղղություններով՝ 5-15 րոպե: Այլ բաղադրիչներ ավելացնելու դեպքում ազդեցության ժամանակը կարող է դառնալ 20 րոպե։ Կավից դիմակը կարելի է օգտագործել շաբաթական 1-3 անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին