Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները, առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը: Այս թեկնածուները ներկայացնում են «Ելք» դաշինքը, որը ձևավորվեց նախորդ տարվա վերջին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կողմից:
Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ես լինելու եմ ԵԼՔ դաշինքի թեկնածուներից մեկը Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքներում: Եթե կարճ` սա մի քայլ ա սև դևին աղբյուրից հեռացնելու և մեր երազած Հայաստանը կառուցելու ճանապարհին»:
Նկատենք, որ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում են սովորաբար առաջադրվել նաև Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Այդ ընտրատարածքում առաջադրվելու մասին հայտարարել են նաև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), ինչպես նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Հեղինե Բիշարյանը:
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը չի բացառել իր՝ ռեյտինգային ընտրակարգով Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում առաջադրվելու հնարավորությունը:
Անուշ Հարությունյան