Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Ջեյմս Մետիսի նշանակմանը

14 Հունվար, 2017 11:09
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Ջեյմս Մետիսի նշանակմանը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մետիսին դառնալ պաշտպանության նոր նախարար։ Օրինագիծը հինգաբթի արդեն հավանության էր արժանացվել Սենատի կողմից։

 Դոնալդ Թրամփը Մետիսի թեկնածությունն առաջադրել էր Պենտագոնի ղեկավարի պաշտոնում դեկտեմբերի սկզբին։

Այդուհանդերձ Կոնգրեսը ստիպված է եղել ընդունել առանձին օրինագիծ, որը թույլ կտա Մետիսին զբաղեցնել ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Բանն այն է, որ համաձայն ամերիկյան օրենսդրության՝ Պենտագոնը չեն կարող ղեկավարել անձիք, ովքեր հեռացել են զինվորական ծառայությունից 7 տարուց քիչ ժամանակ առաջ։ Իսկ Մետիսը 2013-ին է լքել ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատրության ղեկավարի պաշտոնը, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտում է գտնվում առաջին հերթին Մերձավոր Արևելքը։

 

Լրահոս

Դիտել ավելին