Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի հետ հաջող համագործակցության դեպքում Թրամփը կչեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

14 Հունվար, 2017 10:30
Մոսկվայի հետ հաջող համագործակցության դեպքում Թրամփը կչեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է որոշ ժամանակ պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանել է Բարաք Օբաման, սակայն հնարավոր է համարել դրանց չեղարկումը Մոսկվայի հետ հաջող համագործակցության դեպքում։ Այդ մասին նա ասել է The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ կարող է չեղարկել կիբերհարձակումներին ի պատասխան Օբամայի կողմից դեկտեմբերի վերջին սահմանած հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան աջակցություն ցուցաբերի ահաբեկչության դեմ պայքարում և այլ հանձնարարությունների կատարման գործում։

ԱՄՆ նորընտիր նախագահը երդմնակալությունից հետո Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել։ «Ես հասկանում եմ, որ նրանք (ռուսները) կցանկանային հանդիպել, և դա ինձ միանգամայն գոհացնում է»,-հայտարարել է Թրամփը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին