Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի երկար ասուլիսից հանրությանը մնաց այս 10 միտքը

14 Հունվար, 2017 10:51
Կարեն Կարապետյանի երկար ասուլիսից հանրությանը մնաց այս 10 միտքը
Երեկ վարչապետն ամփոփեց իր 100 օրը և անցկացրեց  իր առաջին ասուլիսը: Լրագրողների հետ երկար զրույցից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին հիմնականում հետևյալ 10 մակերեսային գլխագրերը: Անհասկանալի է՝ երկրում եղած այսքան լուրջ խնդիրների պարագայում ո՞վ է մեղավոր այս մակերեսայնության համար՝ հասարակությունը, լրագրողները, թե բանախոսը: 
 
Ահա թե, ի վերջո, հանրությանը ինչ մնաց ասուլիսից:
 
1.«Կառավարության նոր անդամների հետ օղի չենք խմում եւ ռեստորաններ չենք հաճախում»:
2.«Օրիգարխների հետ ես զգում եմ ինձ շատ հանգիստ, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով: Կարո՞ղ եմ զանգահարել եւ, այ սենց, կտրուկ ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք…»
3.«Երկու ռեժիմ է՝ կամ այստեղ եմ, կամ տեղաշորում եմ, փորձում եմ քնել: Իրականում բարդ է, անձնական կյանք չունեցող աշխատանք է»:
 4.«Ինձ մլիցա մի սարքեք: Պատկերացնո՞ւմ եք՝ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարեւոր հարց չէ` պատիժ կրել են, թե ոչ, կարեւորը էլ նման տենդենց չլինելն է»:
5.«Ես ՀՀԿ ցուցակում չեմ լինելու, եթե բնակության հարցը չհամապատասխանի: Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է բնակության օրերս սահմանափակման քանակին, որպեսզի լինեմ ՀՀԿ-իցուցակում, թե՞չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց, եթեչի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու:»
 6.«Մեր տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում եւ այսօր էլ` նույնպես»:
7.«Մեր տներում մշտապես գազ կլինի: 90-ականներից հետո ոչ մի դեպք չի եղել, որ այլ կերպ լինի: Այնպես որ, մի անհանգստացեք: Ամենինչ լավ կլինի»:
8.«Ազգային ավիափոխադրող կարո՞ղ է ստեղծվել… Ինչո՞ւ ոչ, այս պահին օրակարգում ունենք նման առաջարկություններ, որքանո՞վ են հեռանկարային, չգիտեմ… Կցանկանայի, որպեսզի ունենայինք ազգային ավիափոխադրող, բայց չունենք, ուստի այլ տարբերակներով պետք է հարմարավետ իրավիճակ ստեղծենք: Հատկապես, որ գործուղումների ժամանակ առաջանում են ֆինանսական, ժամանակի խնդիրներ»:
9.«ԼՂ հարցում չի կայացվի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները»:
10.«Կմնամ ես Հայաստանի վարչապետ, թեչեմ մնա՝ ձեզամենից շատ դա՞ է անհանգստացնում:
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին