Կարևոր իրադարձություններ

Որոշվել է, որ ընտրություններից առաջ իշխանությունից նեղացածներ չպետք Է լինեն. «Հրապարակ»

14 Հունվար, 2017 09:36
Որոշվել է, որ ընտրություններից առաջ իշխանությունից նեղացածներ չպետք Է լինեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրություններից առաջ իշխանությունից նեղացածներ չպետք Է լինեն, այս սկզբունքով Սերժ Սարգսյանը որոշել է ոչ մեկին չմերժել՝ ցանկացողների համար ռեյտինգային ցուցակներում տեղ կգտնվի։ ՀՀԿ-ն ադմինիստրատիվ ռեսուրսը հարկ եղած դեպքում կուղղի իր նախընտրելի թեկնածուի վրա, իսկ մյուսներն էլ թող ուժերը փորձեն, դրանից միայն ՀՀԿ-ն է շահելու։ Այս սկզբունքով չեն մերժվել նաև անտանիք մնացած նախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանն ու Բազմասեր Առաքելյանը, երկուսն էլ կառաջադրվեն Արագածոտնի մարզում, ռեյտինգայինով։ Այս մարզում թեկնածուների առավելագույն թիվը կլինի 8-ը, մեծ մասը նրանցից հայտնի Է, ցուցակում կլինեն նաև Աժ պատգամավոր Մնացական Մնացականյանը, Նաիրի Սահակյանը՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը։ Ի դեպ, վերջինիցս լուրջ դժգոհություն կա, ինչը պայմանավորված Է ՏԻՄ ընտրությունների ձախողմամբ։ Չի բացառվում, որ առաջադրվի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ցուցակում տեղ կգտնի նաև Աղվան Հովսեփյանի հովանավորյալը։ Մինչ այս պահը շրջանառվում Է զինվորական Նվեր Պողոսյանի անունը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին