Կարևոր իրադարձություններ

«Ժառանգությունում» երեկ սպասում էին Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին. «Հրապարակ»

14 Հունվար, 2017 08:23
«Ժառանգությունում» երեկ սպասում էին Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին. «Հրապարակ»
«Ժառանգությունում» երեկ սպասում էին Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին։ «Ասել էր՝ մինչեւ ուրբաթ օրը կգա, ուրբաթ էլ նիստ պիտի անեինք, հիմա էլ ասում են, թե հենց ուրբաթ օրն է գալու, բայց դեռ չի եկել»,- երեկ երեկոյան տեղեկացրեց «Ժառանգության»  «Հրապարակ»-ի աղբյուրը։ Հնարավոր է, սակայն, որ ԱՄՆ-ում մնալու ժամկետը կրկին երկարի, չնայած Րաֆֆիի հերթական գալստյանը կուսակցությունում սրտատրոփ սպասում են, քանի որ այդժամ կորոշվի «Ժառանգության» «լինել-չլինելու» հարցը։ Ինչպես նաեւ՝ կմասնակցի՞, թե՞ ոչ ընտրություններին այս կուսակցությունը։ Միայնա՞կ կմասնակցի, թե՞ դաշինքով, Րաֆֆին կմնա՞, թե՞ կուսակցության ղեկը կհանձնի մեկ ուրիշի։
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին