Կարևոր իրադարձություններ

Մուշեղ Պետոյանին հասկացրել են, որ անհնար է. «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան Սամվելի բալա կա». «Հրապարակ»

14 Հունվար, 2017 07:35
Մուշեղ Պետոյանին հասկացրել են, որ անհնար է. «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան Սամվելի բալա կա».  «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կրկին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախկին պատգամավոր, այդպես էլ Արթիկի քաղաքապետ չդարձած, ՀՀԿ-ի արեւով երդվող, նրանից մեծ ակնկալիքներ ունեցող Մուշեղ Պետոյանի շուրջ, որը մտածում էր, որ Շիրակում ՀՀԿ-ն անպայմանորեն իրեն կընդգրկի ռեյտինգային ցուցակում` իր մատուցյալ ծառայությունների համար: ՀՀԿ-ում, սակայն, նրան հասկացրել են, որ անհնար է` «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան Սամվելի բալա կա. հնարավոր չէ»: Իր հերթին էլ Մուշեղ Պետոյանը պահանջել է` «էդ դեպքում կոմպենսացրեք», եւ մատնանշել է ՊՆ ռազմական ոստիկանության «Գայի» պետի պաշտոնը: ՀՀԿ-ում արձագանքել են` «Իյա՜»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին