Կարևոր իրադարձություններ

«Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել». Վարչապետը` Ծառուկյանին. «Հրապարակ»

14 Հունվար, 2017 07:20
«Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել». Վարչապետը` Ծառուկյանին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով`Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը որպես հին ընկերներ հաճախ են հանդիպում, իսկ վերջերս այդ հանդիպումները Ծառուկյանի Առինջի տանն առավել հաճախացել են` կապված Ծառուկյանի քաղաքական վերադարձ-չվերադարձի հետ, Կ. Կարապետյանը վերջինիս ասել է․ «Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել», այնուհանդերձ, Հայաստանի լավագույն տասը մարզիկների համար «Փարավոնում» կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրվել էր նաեւ Կ. Կարապետյանը, չի մասնակցել:
 
Խնդիրը բացառապես արարողակարգային է եղել. իշխանական հիերարխիայում սուբորդինացիա կա՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է երկրի նախագահը, վարչապետը չի մասնակցում: Միջոցառմանը մասնակցած Սերժ Սարգսյանին էլ Գագիկ Ծառուկյանը նվիրել է 16-րդ դարի սափոր, Սերժ Սարգսյանը կատակով ասել է. «Գագիկ, գնալով հետ ենք գնում, կարո՞ղ է մյուս անգամ մեր թվարկությունից առաջ հայտնվենք»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին