Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են

13 Հունվար, 2017 17:34
Հեղինակ՝ Սեդա Ադամյան
Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են

Հանրության լան շերտերին այսօր առաջնային հետաքրքրող թեմաներից կարելի է առանձնացնել սպառողական շուկայում տիրող իրավիճակը և գնային քաղաքականությունը, խնդիրն առավել ակտուալ է դառնում հատկապես հետտոնական շրջանում:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում:

2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 0.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 3.4%, ծառայությունների սակագները՝ 0.7%, իսկ հունվար-դեկտեմբերին 2015թ. հունվար- դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 1.4%, 3%, 2.5% անկում է եղել, միայն ծառությունները թանկացել են 1.8%:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով:

Կարելի է վստահաբար նշել, որ շուկայում վերահսկողության շարունակականությունը կարևոր և առաջնահերթ հանգամաք է, և այս ուղղութայմբ պարտադիր է վերևից «կանտրոլ» պահելու առկայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին