Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Պատմության մեջ այս օրը

13 Հունվար, 2017 16:45
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
Պատմության մեջ այս օրը
1991թ. հունվարի 13-ին Լիտվայում տեղի ունեցան Վիլնյուսի հայտնի ողբերգական դեպքերը: ԽՍՀՄ իշխանությունն ամեն կերպ այդ շրջանում ձգտում էր ճնշել Մերձբալթյան երկրների ժողովուրդների անկախական նկրտումները: Այդ նպատակով արդեն հունվարի 12-ի երեկոյան դեռևս հունվար ամսվա սկզբներից Լիտվա ներխուժած սովետական զորամիավորումները Վիլնյուսում գրավեցին ներքին գործերի նախարարության շենքը, իսկ ավելի ուշ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը շարժվեցին դեպի Վիլնյուսի հեռուստաաշտարակ: Չնայած ուշ ժամին՝ լիտվացիները դուրս եկան փողոցներ: Անզեն լիտվացիները, որոնք փողոցներում էին սեփական երկրի անկախությունը պաշտպանելու համար, կանգնեցին սովետական տանկերի առջև: Սովետական զինուժի գլխավորապես Ալֆա ջոկատի իրականացրած սպանդի արդյունքում 13 քաղաքացի զոհվեց: Ողբերգությունից հետո միջազգային հանրությունը խստորեն դատապարտեց սովետական զինուժի վայրագությունները: Բալթյան 3 երկրների ղեկավարներ Վ. Լանդսբերգիսը, Ա. Գորբունովը, Անռոլդ Ռյուիտելը, ինչխես նաև Բորիս Ելցինը հրապարակեցին ՄԱԿ-ին ուղղված հայտարարությունը, որտեղ խստորեն դատապարտվում էր Լիտվայի հանդեպ ԽՍՀՄ պահվածքը: Լոնդոնում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց հրապարակեց, որը նվիրված էր հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ ցուցարարների՝ հեռուստաաշատարակի մոտ տեղի ունեցած սպանություններին:
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին