Կարևոր իրադարձություններ

«Ես բոլոր ներկրողներին իմանա՞մ». Կարեն Կարապետյանը զայրացավ

13 Հունվար, 2017 14:10
«Ես բոլոր ներկրողներին իմանա՞մ». Կարեն Կարապետյանը զայրացավ

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը մամլո ասուլիսի ընթացքում զայրացավ բանանի ներկրման ոլորտում մենաշնորհի մասին իր և լրագրողների միջև երկխոսության ընթացքում:

Վարչապետը նշեց. «Հրապարակել ենք քանի բանան ներկրող կա, քանի շաքար ներկրող կա: Ինձ նույնիսկի հարց են տվել՝ բանն ներկրողն ով ա: Հարազատներս սիրելիներս  դուք պատկերացնում եք ես ամեն բանան ներկրողին իմանամ, էդ ուր կհասնի»: 

Լրագրողների արձագանքին, թե բանան ներկրողները Հայաստանում քիչ են, վարչապետը պատասխանեց. «Դուք ուզու՞մ եք բանան ներկրողին ես իմանամ, մեկ ուրիշը՝ շաքար, ուրիշը՝ պանիր ներկրողին: Ես բոլորին իմանա՞մ»:

Շուկայում նոր ներկրողների մուտքին խոչընդոտելու մասին նկատառմանը վարչապետն արձագանքեց. «Կա՞ դիմում ոստիկաություն, կա՞ փաստ: Եթե չկա, ոնց եք կարծում ոնց պետք է դրա դեմ պայքարենք»:

Լրագրողները նշեցին, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այդ մասին, իսկ վարչապետը հակադարձեց. «Պատկերացնու՞մ եք ձեր հաղորդագրությունների հետ կապված եթե ոստիկանությունը բոլորին արձագանքի ինչ ապարատ պիտի պահի»:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին