2016թ. մայիսին Նեապոլում պատրաստված մոտ 2 կմ երկարությամբ (1853.88 մ) պիցցան պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
italia-ru.com կայքի փոխանցմամբ` աշխարհի ամենաերկար պիցցան («Մարգարիտա») պատրաստվել էր Իտալիայի Կարաչոլո լողափին:
«Աշխարհի ամենաերկար պիցցայի պատրաստման ռեկորդը կարող է և պետք է պատկանի միայն մեր քաղաքին: Գինեսի կողմից ճանաչումն անգին է քաղաքի համար»,-ասել է Նեապոլի քաղաքապետարանի ներկայացուցիչ Էնրիկո Պանինին: