Կարևոր իրադարձություններ

«Իմ խնդիրը մարդ բռնելը չէ». վարչապետը՝ պրիմիտիվ գողության մասին

13 Հունվար, 2017 13:09
«Իմ խնդիրը մարդ բռնելը չէ». վարչապետը՝ պրիմիտիվ գողության մասին

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը, լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալով գերատեսչություններում պրիմիտիվ գողության մասին իր հայտարարությանն իրավապահների կողմից արձագանքի առկայության մասին հարցին, նշեց. «Մեր խնդիրն ինչու՞մն է. յուրաքանչյուր գերատեսչություն պետք է զբաղվի իր գործունեությամբ: Պրիմիտիվ գողություն ձևակերպումը կարող է էմոցիոնալ հնչել, բայց ես չեմ հրաժարվում դրանից, որպեսզի տարբեր մեկնաբանություններ չլինեն: Կոպիտ գողություն չկա, կա ոչ էֆեկտիվ կառավարում»:

Վարչապետը նշեց, որ խոսքը ոչ արդյունավետ ծախսերի մասին է, երբ ինքնաթիռի տոմսը կարելի է ավելի էժան գնով ձեռք բերել, սակայն ձեռք է բերվում թանկ գնով. «Դա ոչ էֆեկտիվ ծախս է: Քրեական գործ կարող է այդ ամեն ինչի մեջ չլինել: Այդ իսկ պատճառով իմ խնդիրը՝ որպես վարչապետի, մեր ծախսերի արդյունավետ կառավարումն է, որպեսզի նման դեպքեր չլինեն: Եթե կա այդտեղ քրեական պատասխանատվություն, ապա համապատասխան մարմիններն աշխատում են: Չեմ կարծում՝, որ կասկածում եք, որ այդ մարմինների մոտ, որ կա ցանկություն լրացուցիչ  քրեական գործ հարուցել: Իմ խնդիրը ոչ թե մարդ բռնելն է, ժողովրդական լեզվով ասած, այլ այդ ֆինանսական միջոցներն էֆեկտիվ կառավարելը»:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին