Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը խոսեց առանցքային ոլորտների խնդիրների մասին

13 Հունվար, 2017 12:34
Կարեն Կարապետյանը խոսեց առանցքային ոլորտների խնդիրների մասին

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է գալիս մեծ ասուլիսով:

Վարչապետը ներկայացրեց տարբեր ոլորտների վերաբերյալ ուսումնասիրություններ ներառող կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ կազմված հաշվետվություն: Կարապետյանը նշեց, որ իրականացված է կատարված    պետական կառավարման համակարգի ախտորոշում, նշված են պետական կառավարման առջև դրված խնդիրները, որոնք վերաբերում են որոշակի գործառույթների կրկնությանը,ոչ բալանսավորված պարտավորություններին և պարտականություններին, բյուրոկրատացված համակարգին և այլն:

Առողջապահական ոլորտում վարչապետը կարևորեց թափանցիկության, պետական պատվերի բաշխման հետ կապված հարցերը: Նա ընդգծեց պետպատվերի ազդեցությունը մրցունակության վրա: «Առողջապահական այն ոլորտները որտեղ պետպատվերի կշիռը քիչ է, այն ավելի մրցունակ և զարգացող է, որտեղ պետպատվերը ոչ օբյերկտիվ, ոչ ճլկուն է, այնտեղ մենք կարող ենք ունենալ մրցակության խնդիրներ»,-ասաց նա:

Արդարադատության ոլորտում վարչապետը նշեց կոռուպցիայի դեմ պայքարի,  ԴԱՀԿ համակարգում, պետության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման հետ կապված հարցեր:

Կարապետյանը հավելեց, որ ներառված են նաև արտահանման, գործարար միջավարի զարգացման, օտարերկյա ներդումների խթանման, պետական կառավարման, զբոսաշրջության լորոտի, ենթակառուցվածքների, մշակույթի, սոցիալական ապահովության, սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրներ, դրանց լուծման տեսլականներ:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին