Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում. Զախարովա

13 Հունվար, 2017 12:30
ԼՂ հակամարտության լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում. Զախարովա

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ողբերգական միջադեպ: Մենք ելնում ենք նրանից, որ երկու կողմերը կարող են իրենց մեջ գտնել ուժ, իմաստություն և, անկասկած, դիվանագիտական միջոցները, օգտագործել բոլոր հնարավորությունները այս բարդ իրավիճակին լուծում տալու համար: Լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում»,- նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին:

Ճեպազրույցի ամբողջական տարբերակը կարելի է կարդալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին