Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը գլոբալ սպառնալիք Է ներկայացնում ամբողջ աշխարհի համար. Փոլ Ռայան

13 Հունվար, 2017 11:23
Ռուսաստանը գլոբալ սպառնալիք Է ներկայացնում ամբողջ աշխարհի համար. Փոլ Ռայան

 Բարաք Օբաման պետք Է ավելի վաղ խստացներ պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, որը գլոբալ սպառնալիք Է ներկայացնում: Նման հայտարարությամբ հունվարի 12-ին հանդես Է եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը՝ ի պատասխան CNN-ի հեռուստադիտողների հարցերին:

«Կարծում եմ՝ նախագահ Օբամայի` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը ուշացել է: Դա պետք Էր անել ավելի շուտ»,- ասել Է հանրապետականը:

Նա նաև Մոսկվային մեղադրել Է այն բանում, որ նա գլոբալ սպառնալիք Է ներկայացնում ամբողջ աշխարհի համար, և հանդես Է եկել Մոսկվայի հետ առճակատումն ակտիվացնելու օգտին:

 

Լրահոս

Դիտել ավելին