Կարևոր իրադարձություններ

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Huygens կայանի իջեցումը Տիտանի վրա (տեսանյութ)

12 Հունվար, 2017 23:40
ՆԱՍԱ-ն ցուցադրել է Huygens կայանի իջեցումը Տիտանի վրա  (տեսանյութ)

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է Huygens կայանի իջեցումը Սատուրնի արբանյակ Տիտանի վրա: Տեսահոլովակը մոնտաժվել է լուսանկարներից, որոնք ապարատը ստացել է առաքելության ժամանակ:

Lenta.ru-ի հաղորդմամբ`Cassini-Huygens առաքելությունը ՆԱՍԱ-ի, ԵՏԳ-ի (Եվրոպական տիեզերական գործակալություն) և Իտալական տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է:

Նշվում է, որ նախագծի հիմնական նպատակը Սատուրն մոլորակի, դրա օղակների և խոշորագույն արբանյակի` Տիտանի ուսումնասիրությունն է:

Տիեզերական առաքելությունը մեկնարկել է 1997 թվականի հոկտեմբերի 15-ին` ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից և 2004 թվականի հուլիսի 1-ին դուրս է եկել Սատուրնի ուղեծիր: 2004 թվականի դեկտեմբերի 25-ին Cassini արբանյակից առանձնացել է Huygens կայանը, որը 2005 թվականի հունվարի 14-ին վայրէջք է կատարել Տիտանի մակերեսի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին