Կարևոր իրադարձություններ

Ռուսական կործանիչը խոցած թուրք օդաչուն գյուլենական չէ, հրամանը ես եմ տվել. Թուրքիայի նախկին վարչապետ

12 Հունվար, 2017 17:46
Ռուսական կործանիչը խոցած թուրք օդաչուն գյուլենական չէ, հրամանը ես եմ տվել. Թուրքիայի նախկին վարչապետ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով մեջլիսի` հեղաշրջման փորձը հետաքննող հանձնաժողովի հարցերին, ասել է, որ թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուն գյուլենական չի եղել:Այս մասին գրում է Hurriyet պարբերականը։

«Իմ կարգադրությունը չէր թիրախավորում որևէ երկիր, այդ թվում և Ռուսաստանին: Այն վերաբերում էր ցանկացած երկրի օդային փոխադրամիջոցի, որը պատերազմական վիճակում գտնվող երկրից կխախտեր մեր երկրի օդային սահմանը»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին