Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական հարցը

12 Հունվար, 2017 16:01
Պուտինն ու Էրդողանը քննարկել են սիրիական հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողան հետ։ Կրեմլի կայքի փոխանցմամբ` կողմերը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստման գործընթացը։

«Հիմնական ուշադրության կենտրոնում եղել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հիմնականում պահպանվում են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստմանն ուղղված համատեղ ակտիվ ջանքերը»,- գրված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին