Կարևոր իրադարձություններ

Նախարարը՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հնարավորության մասին (տեսանյութ)

12 Հունվար, 2017 13:50
Նախարարը՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հնարավորության մասին (տեսանյութ)

Այսօրվա նիստում Կառավարությունը հավանության արժանացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած նախագծին, որի համաձայն կլուծարվի «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը։ 
Նախարարը վստահեցրեց, որ երկաթուղու կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքներում վերահսկողական գործառույթ իրականացնող ընկերության լուծարումը դեռ չի նշանակում, որ երկաթուղու կառուցման ծրագիրը չի իրականանալու։ Նախարարն ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, թեև նշեց, որ չի կարող ասել, թե մոտ ապագայում կկառուցվի արդյոք երկաթուղին թե ոչ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին