Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարճատև այցով ժամանել Է Վրաստան

12 Հունվար, 2017 13:22
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարճատև այցով ժամանել Է Վրաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարճատև այցով ժամանել Է Վրաստան: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ` Քերին Թբիլիսիի օդանավակայանում հանդիպում Է ունեցել Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

«Կողմերը նշել են Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը: Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Վրաստանին աջակցելու համար և անձամբ Ջոն Քերիին այն ավանդի համար, որ նա ներդրել Է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացման գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին