Կարևոր իրադարձություններ

Հունվարի 12-ի աստղագուշակ

12 Հունվար, 2017 12:55
Հունվարի 12-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերի համար գլխավոր շարժիչ ուժը կմնա ոգևորությունը կամ տան, մտերիմների նկատմամբ հոգատարությունը: Գործնական հաջողությունները կախված են նախագիծը որպես սեփականն ընկալելու ունակությունից, այլապես հնարավոր է պատասխանատվությունից և ավելորդ հոգսերից խուսափելու ցանկություն: Ընտանիքում, ամուսնական հարաբերություններում, աշխատանքային թիմում բացառված չեն թարմացումները կամ տարաձայնությունները:

Ցուլ

Ցուլերին մինչ գիշեր կուղեկցի ներդաշնակ աշխարհընկալումը, շրջապատողների նկատմամբ բարյացակամ տրամադրվածությունը: Հնարավոր են դրական տեղաշարժեր ուղևորությունների, ուսման, փասաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերում: Ազգականներից կամ գործընկերներից մեկը կարող է իր համար հավելյալ արտոնություններ խնդրել: Մինչ ընկերական ծառայություն մատուցելն արժե մտածել, թե արդյոք իրավիճակը վերաբերում է անձամբ ձեզ:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են իրենց հուզող հարցերում տեղաշարժերի հույս ունենալ: Հնարավոր է ստիպված լինեք նորից այցելել ծանոթ վայրեր, ևս մեկ անգամ վերաձևակերպել փաստաթղթերը, ճշտել հաշվարկները: Բացառված չէ, որ հասունանաք արմատական որոշման համար, մտածված ռիսկի պատրաստակամություն զգաք: Չարժե վատնել ռեսուրսներն ու ժամանակը, քանզի իրավիճակը գործնական մտածողություն և նպատակային քայլեր է պահանջում:

Խեցգետին

Խեցգետինները մինչ գիշեր լավատեսական տրամադրված կլինեն: Շատ Խեցգետիններ հյուրընկալ տանտերեր կլինեն: Հնարավոր է նաև բարձր սենտիմենտալություն, կպչուն հոգատարություն, ձեզ և մտերիմների համար հնարավորն ու անհնարինն անելու ցանկություն: Հանգամանքները կարող են դրդրել մեծամտության արտահայտման, ստիպել հակադրել ձեզ զուգընկերոջը, ընտանիքին, ճանաչված հեղինակություններին:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում վերանայել աշխատանքային առօրյա ռեժիմը, ճշտել իրենց պաշտոնական պարտականությունները, ավելի բծախնդրորեն հետևել բժշկական խորհուրդներին: Հնարավոր է հանգամանքները ստիպեն հետաքրքրվել հարցերի նոր շրջանակով կամ ձեր հետաքրքրությունը կենտրոնացնեն ավելի նեղ, կոնկրետ թեմայի վրա: Ձեր ընթացիկ կարիքները կարող են հակասության մեջ մտնել ընտանեկան իրադրության հետ, խախտել իրերի սովոր ընթացքը:

Կույս

Կույսերը մուտք են գործում իրենց հերթական բարենպաստ շրջանը: Օրվա տարբերակիչ առանձնահատկությունը ստեղծագործական մտածելու, ինտուիտիվ կերպով ճիշտ վարքագիծ ընտրելու, իրավիճակը և դրանում սեփական հնարավորությունները ճիշտ ընկալելու, աշխարհի և ձեզ հետ հաշտ ապրելու հնարավորությունն է: Կարելի է օգտվել վերջին որոնումների պտուղներից, նորից օգտագործել հնարավորությունները:

Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն կենտրոնանալ ընտանեկան, տնային գործերի, քաղաքացիության, տեղափոխության թեմաների վրա կամ ավելի լրջորեն զբաղվել տվյալ ոլորտների առանցքային հարցերով: Հանգամանքները թույլ են տալիս զբաղվել տվյալ ոլորտների հետ կապված փաստաթղթերով, ընտանեկան ժողով հրավիրել, վերադառնալ ծնողների, բնակարանատերերի հետ խոսակցությանը: Բացառված չէ, որ ձեր պահանջներն ուրիշների աչքերին ուռճացված թվան:

Կարիճ

Կարիճներն այսօրվանից կարող են տրամադրվել ավելի ակտիվ նպատակային շփումների, ավելի առարկայական որոնումներ, ուսումնասիրություններ անցկացնել: Կարելի է ծրագրել և անցկացնել մի շարք պաշտոնական այցեր, փաստաթղթերի ձևակերպման գործընթաց, ուսումնական փուլ: Եթե նման բնույթի գործերն ընդհատվել էին, ժամանակն է դրանց նորից ընթացք հաղորդելու: Հնարավոր է ստիպված լինեք թարմացնել կապի միջոցները:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն ավելի գործնական դառնալ, նորից ստուգել ռեսուրսները: Ուշադրություն կարող են պահանջել ոչ միայն անձնական միջոցները, այլև համատեղ ռեսուրսները: Բացառված չէ, որ բյուջեի մի մասը ստիպված լինեք ուղղել տնային խնդիրների լուծմանը, պահուստների մի մասը հատկացնել կենցաղային, տեխնիկական կամ այլ անհարթությունների վերացմանը: Հնարավոր է ստիպված լինեք վերահաշվարկ կատարել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն օպտիմալացնել ուսման և կապերի պահպանման գործընթացը, ճշտել առօրյա գործունեության ռեժիմը: Ձևավորված մտքերն ու ենթադրությունները կօգնեն ավելի վստահ շարադրել ձեր գաղափարները, սկսել կամ շարունակել երկխոսությունը: Կարող է ուժգնանալ ձեր հետաքրքրությունը գիտելիքների որոշակի ոլորտների, որակավորման բարձրացման, նպատակային լսարանի ընդլայնման նկատմամբ:

Ջրհոս

Ցանկությունների իրագործման համար Ջրհոսները ստիպված կլինեն որոշակի զոհերի գնալ: Բացառված չէ, որ որոշ գործողություններ ստիպված լինեք պարուրել գաղտնիությամբ: Չարժե բողոքել ճակատագրից. թվացյալ սահմանափակումներն առիթ կդառնան աշխարհընկալման և հնարավորությունների ընդլայնման համար: Ձեր հետաքրքրություններից կարող է բխել ժամանակավոր մեկուսացումը կամ հետաքրքրությունների շրջանակի նեղացումը:

Ձկներ

Ձկներն առիթ ունեն լավատեսության համար: Կարող է դեպի լավը փոխվել շփման շրջանակը, հստակեցվել գործողությունների կամ մտորումների անհրաժեշտ ուղղությունը: Կարելի է ավելի վստահորեն ծրագրել ուղևորություններ, որոնումներ, նպատակային այցեր: Եթե միայնության զգացում եք ունեցել, այժմ կարող եք հույս ունենալ աջակցության, շփման վերականգնման: Հնարավոր է ձեզ արդեն պատրաստ է օգնել հին ծանոթը կամ նոր ընկերը:

 

Լրահոս

Դիտել ավելին