Կարևոր իրադարձություններ

Հաշվի ենք առնելու, թե որքան գազ և էլեկտրականություն են սպառում անապահով ընտանիքները. Արտեմ Ասատրյան

12 Հունվար, 2017 12:47
Հաշվի ենք առնելու, թե որքան գազ և էլեկտրականություն են սպառում անապահով ընտանիքները. Արտեմ Ասատրյան

Կառավարությունն ուսումնասիրում է, թե անապահով ընտանիքները որքան են գազ են սպառում: Այս մասին այսօր  ՀՀ կառավարության նիստում հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա ասաց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների սանդղակում անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է սահմանված: Գազի պարագայում արտոնյալ սակագինը գործում է տարեկան 600 խ.մ.-ի սահմաններում: «Այդ պատճառով, գնահատելով ընտանիքի անապահովությունը, ուզում ենք հաշվի առնել նաեւ այն, թե որքան գազ եւ էլեկտրականություն են նրանք սպառում»,- ասաց նախարարը:

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այս վերահսկողությունը տեղին համարեց: «Մենք հայտնաբերել ենք, որ մի շարք դեպքերում անապահով համարվող ընտանիքները միջինից մի քանի անգամ ավելի շատ գազ են սպառում»,- հայտարարեց նա:
 
 

Լրահոս

Դիտել ավելին