Կարևոր իրադարձություններ

«Թուրքիայում զգացել են Հայաստանների միավորման մոտեցումը»

12 Հունվար, 2017 12:40
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Թուրքիայում զգացել են Հայաստանների միավորման մոտեցումը»

Որքա՞ն գոյատևեց Բեռլինը արևելյան-արևմտյանի բաժանող պատը: Պատը կառուցելու նախաձեռնությունը արևելյան Բեռլինինն էր: Այդ պատը միայն ուժեղացնում էր երկու կողմերի բնակչության միավորվելու ցանկությունը: Պարտվեց նախաձեռնող կողմը: Ֆիզիկական՝ նյութական պատը սեփական կյանքի արատները պաշտպանելու, գաղափարները հիմնավորելու անկարողության ու դրանք պարտադրելու, ինչպես նաև տագնապները վավերացնող երևույթ է: Եթե Թուրքիայում իսկապես որոշում կայացվի թուրքերեն ասած Էրմանիստանի՝ Արևմտյան Հայաստանի և Հայաստանի Հանրապետության միջև, նշանակում է՝ Թուրքիայում զգացել են Հայաստանների միավորման մոտեցումը: Չկարաղացավ Թուրքիան զգալիորեն իրականացնել Մուսատաֆա Քեմալի ծրագիր-երազանքը՝ Թուրքիա կոչվող տարածքի բնակչության թրքացումը, հիմա փորձում է ֆիզիկական պատով տարանջատել: Երկրի բնակչությունը միայն իշխանության ծրագրերի ռուսուրս նկատող բոլոր իշխանությունները այս կամ տեսակ պատերի հետևում երկար չեն կարող թաքնվել: 

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին