Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    13° C, Երևան

  • 1

    6° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    8,36
    8,61

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ներմուծումը տեղական արտադրությամբ փոխանակելու, էներգետիկ ոլորտի առաջնահերթությունների և դպրոցների շենքերի բարելավման հարցեր․ վարչապետի հանձնարարականները

12 Հունվար, 2017 12:29
Ներմուծումը տեղական արտադրությամբ փոխանակելու, էներգետիկ ոլորտի առաջնահերթությունների և դպրոցների շենքերի բարելավման հարցեր․ վարչապետի հանձնարարականները
 Այսօր՝ հունվարի 12-ին,  տեղի ունեցավ ՀՀ կառավարության 2017թ․ առաջին նիստը։ Օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց գերատեսչություններին։
 
 Առաջին հանձնարարականը վերաբերում է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանձնարարվեց ուսումնասիրել ոլորտը, ներմուծվող առանձին ապրանքները և 20-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկներ՝ կապված ներմուծվող ապրաանքներին համարժեք շահավետ և մրցունակ ապրանքների արտադրությունը տեղում կազմակերպելու, ներմուծվող ապրանքի նկատմամբ պահանջարկի կրճատման հետ։
 
Հանձնարարականներ տրվեցին նաև պետական գույքի կառավարման վարչության պետին՝ կապված 2017 թ. կտրվածքով մուտքագրվող ծավալների էական ավելացման, պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետ կազմակերպման, պետական գույքի օտարման, ծավալվելիք աշխատանքների վերաբերյալ կանխատեսումներ անելու և գնահատելու հետ։
 
Վարչապետը նաև Հայաստանի էներգետիկ համակարգին առնչվող հանձնարարականներ տվեց` մասնավորապես մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման, էներգետիակայի՝ մինչև 2036թ․ զարգացման ուղիների ծրագրում փոփոխությունների կատարման մասին։
 
 Հաշվի առնելով Արթիկ քաղաքում առաջացած դպրոցների շենքերի պայմանների հետ կապված խնդիրները՝ վարչապետը հանձնարարեց կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին ուսումնասիրել դպրոցների շենքային պայամնները, խնդիրների առկայության դեպքում ներկայացնել առաջարկություններ։
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին