Կարևոր իրադարձություններ

Չեչնիայում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ կապված ցանց

12 Հունվար, 2017 12:24
Չեչնիայում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ կապված ցանց

Չեչնիայի իրավապահները զանգվածային հատուկ օպերացիայի ընթացքում բացահայտել են հանցագործ խմբավորման ցանց, որի զինյալները կապեր են ունեցել ԴԱԻՇ-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ուժային կառույցներում աղբյուրին։

«Ձերբակալվել է մի քանի տասնյակ բանդիտ, ներառյալ՝ միջնորդները»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի հետ սերտորեն կապված ողջ ցանցը բացահայտված է։ Նա հայտնել է, որ հատուկ գործողությունը անցկացվել է Կուրչալոևսկի շրջանում, ինչպես նաև Շալինսկի շրջանի մի քանի բնակավայրերում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին