Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հանձնարարեց ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել

12 Հունվար, 2017 11:48
Վարչապետը հանձնարարեց ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էներգետիկայի և բնական պաշարների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել եռամսյա ժամկետում:

«Նախարարներին հանձնարարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն»,-նշեց  վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ հանձնարարականի նպատակն է նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը, ելնելով դրանից՝ կարևորել նաև տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին