Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ վերջ պահել ինտրիգը. «Հրապարակ»

12 Հունվար, 2017 07:20
Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ վերջ պահել ինտրիգը. «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է «Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ վերջ պահել ինտրիգը, իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ այդքան սպասված ՀՀԿ խորհրդի նիստը հնարավոր է տեղի ունենա հունվարի վերջին։ Անգամ փետրվարի առաջին շաբաթվա մեջ, որի ժամանակ պետք է հստակեցվեն բազում հարցեր՝ կապված ապրիլի 2-ի ընտրությունների հետ՝ թեկնածուներ, շտաբի ներկայացուցիչներ եւ այլն։

 
Ինչպես նաեւ կընտրվեն կուսակցության փոխնախագահներ։ Մինչդեռ ԿԸՀ ժամանակացույցի համաձայն մինչեւ փետրվարի կեսերը կուսակցությունները պետք է ներկայացնեն նախընտրական ցուցակները։ Այս շաբաթ էլ ՀՀԿ ԳՄ նիստ չի լինի, Սերժ Սարգսյանը Բադեն Բադենում անցկացվող կարճատեւ արձակուրդից Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին, իսկ մինչ այդ նրա թիմակիցները լարման մեջ են»։
 

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին