Կարևոր իրադարձություններ

Դետրոյթի ավտոսրահում ներկայացվել է նոր 2018 Audi Q8-ը

11 Հունվար, 2017 23:45
Դետրոյթի ավտոսրահում ներկայացվել է նոր 2018 Audi Q8-ը

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը Դետրոյթում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է նոր Q8 արտաճանապարհային մոդելը, որի սերիական արտադրությունը սկսվելու է 2018թ.-ին:

Ինչպես նշում է autoexpress.co.uk-ը, նորույթը, որը փոխարինելու է եկել Audi Q7-ին, նախատեսված է BMW X6, Mercedes GLE Coupe և Range Rover մեքենաների հետ մրցակցության համար:

Նորույթն ունի մոտ 5 մ երկարություն, 4 նստատեղ, մինչդեռ դրա սերիական տարբերակում նստատեղի թիվը կհասցվի 5-ի:

Ինչ վերաբերում է Q8-ի տեխնիկական բնութագրին, ապա այն հիբրիդային մոդել է՝ համալրված 3 լ աշխատանքային ծավալով, ինչպես նաև էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը 438 ձիաուժ է:

Նշվում է, որ մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5.4 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:

Audi Q8 concept - show rear

Audi Q8 concept - show side

Audi Q8 concept - show full front

Audi Q8 concept - show dash

Audi Q8 concept - show front/side

Audi Q8 concept - show front light detail

 
 

Լրահոս

Դիտել ավելին