Կարևոր իրադարձություններ

Սերը երբեմն թմրանյութի նման է

11 Հունվար, 2017 23:50
Սերը երբեմն թմրանյութի նման է

Սերը հրաշալի է, քանի դեռ չի վերածվել  կախվածության: Ցավոք սրտի, սիրային կախվածությունը նույնքան տարածված է, որքան, ասենք, ալկոհոլայինը: «Ես չեմ կարող առանց նրա», «Այո, ես հիմա վատ եմ, բայց առանց նրա ավելի վատ կլինեմ». ծանոթ նախադասություններ են, չէ՞: Նման սահմանի հասած հարաբերությունները վտանգավոր են հոգեկան առողջության համար: Սիրած էակի հետ «սերտաճելու» մոլուցքը Ձեզ ի վերջո կզրկի սեփական հետաքրքրությունների շրջանակներում գործելու ունակությունից:

Կախվածություն այս կամ այն չափով կա բոլոր սիրային հարաբերություններում, «չափաքանակից» կախված՝ այն կարող է դառնալ կա՛մ դեղ, կա՛մ թույն: Համաձայնեք, որ մեծ է տարբերությունը «Ես նրա հետ այնքան լավ եմ զգում» զգացողության եւ «Ես առանց նրա չեմ կարող» անունով կախվածության միջեւ:

Կախվածության  հիմնական նշաններն են՝

պարտադրված ցանկությունը շարունակելու հարաբերությունները՝ չնայած նրան, որ շատ լավ հասկանում եք՝ ամեն բան վատ է, եւոչ մի փոփոխություն էլ չի լինի,

չհիմնավորված խուճապը, երբ զուգընկերը «տեսանելիության դաշտից» դուրս է,

«դավաճանության ախտանիշը». միայն այն մտքից, որ մի օր ստիպված կլինեք վերջ դնել այդ հարաբերություններին, սկսում եք ֆիզիկապես վատ զգալ. ցավեր են հայտնվում կրծքում, փորն ու ստամոքսն են ցավում:

Մի հասցրեք ինքներդ Ձեզ նման ծայրահեղ վիճակների:

 

Լրահոս

Դիտել ավելին