Կարևոր իրադարձություններ

Եթե ես դուր եմ գալիս Պուտինին, ապա դա առավելություն է. Դոնալդ Թրամփ

11 Հունվար, 2017 23:15
Եթե ես դուր եմ գալիս Պուտինին, ապա դա առավելություն է. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրական գործոն է համարում ռուսական կողմի հետ լավ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, քանի որ դա կարող է օգնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, նման հայտարարությամբ երկրի 45-րդ նախագահը հանդես է եկել ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին մամլուլի ասուլիսի ընթացքում:

«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, ապա դա առավելություն է և ոչ թե թերություն: Հույս ունեմ, որ մենք կընկերանանք, մենք լավ հնարավորություններ ունենք», - ասել է Թրամփը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 

 

Լրահոս

Դիտել ավելին