Կարևոր իրադարձություններ

Ռիչարդ Քիյս. Մոուրինյուն պատրաստվում էր հունվարին տրանսֆերի հանել Մխիթարյանին, սակայն հետո մտափոխվեց

11 Հունվար, 2017 22:58
Ռիչարդ Քիյս. Մոուրինյուն պատրաստվում էր հունվարին տրանսֆերի հանել Մխիթարյանին, սակայն հետո մտափոխվեց

Բրիտանական «Sky Sports»-ի նախկին փորձագետ Ռիչարդ Քիյսը հայտարարել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկացել է հունվարին տրանսֆերի հանել ամառային ձեռքբերումներից մեկին:

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս լավ մարզավիճակի հեգնալից կողմն այն է, որ դրա գլխավոր հեղինակներն են այն մարդիկ, որոնց Մոուրինյուն չէր ցանկանում տեսնել թիմում և պատրաստվում էր վաճառքի հանել:

Կարող եմ պատմել, որ Ժոզեն նրանցից մեկին ասել է հետևյալը. «Սխալ եմ արել` ամռանն իրականացնելով քո տրանսֆերը: Կարող ես հեռանալ հունվարին»:

Սակայն Մոուրինյուն այժմ մտափոխվել է: Կթողնեմ ձեզ գուշակել, թե ում մասին է խոսքը»,- գրել է Քիյսը:

Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, խոսքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է:

 

Լրահոս

Դիտել ավելին