Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն առաջին անգամ արտերկիր ծառայելու է ուղարկել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ

11 Հունվար, 2017 22:48
ԱՄՆ-ն առաջին անգամ արտերկիր ծառայելու է ուղարկել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը Ճապոնիա փոխադրել է հինգերորդ սերնդի F-35 բազմանշանակ, քիչ նկատելի, հեռանկարային ինքնաթիռների էսկադրիլիա։

Համապատասխան լուսանկարները հրապարակվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։ Ինքնաթիռները տեղակայվելու են Հոնսյու կղզու հարավային հատվածում գտնվող Իվակունիի ամերիկյան ռազմաբազայում։

VMFA-121-ը փոխարինելու է Իվակունիում բազավորված VMFA(AW)-242 էսկադրիլիային, որը հագեցած է F/A-18C և D կործանիչներով։ Ճապոնիա 16 հատ F-35 կործանիչներ տեղափոխելու ԱՄՆ պլանների մասին հայտնի էր դարձել 2016 թվականի օգոստոսին։

 

Այն ժամանակ հաղորդվել էր, որ VMFA-121 էսկադրիլիայի առաջին 10 F-35 կործանիչները Ճապոնիա բերվելու են 2017 թվականի հունվարին, ևս 6-ը՝ նույն թվականի հուլիսին։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին